Հայաստանի թատերական կազմակերպությունների հասույթը 2012թ.–ին նվազել է 17,5%–ով` կազմելով 327,2 մլն դրամ
08.05.2013,
15:27
Թատերական կազմակերպությունների` Հայաստանում ներկայացումներից ստացված հասույթը 2012թ.–ին կազմել է 327,2 մլն դրամ` 2011թ.–ի համեմատ նվազելով 17,5 տոկով, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Թատերական կազմակերպությունների` Հայաստանում ներկայացումներից ստացված հասույթը 2012թ.–ին կազմել է 327,2 մլն դրամ` 2011թ.–ի համեմատ նվազելով 17,5 տոկով, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Վիճակագրական տվյալների համաձայն` թատերական կազմակերպությունների հասույթի 0,9 տոկոսը ստացվել է գյուղական համայնքներում կազմակերպված ներկայացումներից, 15,3 տոկոսը` երաժշտական ներկայացումներից, 16,3 տոկոսը` տիկնիկային ներկայացումներից։
Մեկ ներկայացման հաշվարկով մուտքի վճարի միջին հասույթը կազմել է 118,4 հազար դրամ, ընդ որում գյուղական համայնքներում այդ ցուցանիշը կազմել է 47,3 հազար դրամ։
Միաժամանակ երկրի թատերական կազմակերպությունների ֆինանսական մուտքերը 2012թ.–ին կազմել են 2,9 մլրդ դրամ (3,7% անկում), դրանից 76,4 տոկոսը կամ շուրջ 2,2 մլրդ դրամը բաժին է ընկնում բյուջեից ստացված մուտքերին (պետական, համայնքային)։Թատրոնների ֆինանսական ծախսերը կազմել են 2,8 մլրդ դրամ (6% անկում)։
Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.–ին երկրի թատրոններ է այցելել 440,5 հազար հանդիսատես, նրանցից 18,4 տոկոսն այցելել է տիկնիկային թատրոններ, 16,0 տոկոսը` երաժշտական։ Թատերական կազմակերպությունների կողմից հաշվետու ժամանակահատվածում բեմադրվել է 2 764 ներկայացում, որից 31,8 տոկոսը` տիկնիկային, 12,5 տոկոսը` երաժշտական ժանրի։
Վիճակագրական հաշվառման մեջ ընդգրկված 28 թատերական կազմակերպություններից 25–ը ներկայացումներ է կազմակերպել, երկուսը չի գործել և ֆինանսական մուտքեր ու ծախսեր չի ունեցել, իսկ մեկն էլ ներկայացումներ չի բեմադրել, սակայն ֆինանսական մուտքեր և ծախսեր է ունեցել։
2012թ.–ի դրությամբ, Հայաստանում գործում է 28 թատերական կազմակերպություն, դրանից 17–ը` դրամատիկական, 4–ը` երաժշտական, 5–ը` տիկնիկային, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը և Կրկեսը։ Գործող թատերական կազմակերպություններից 16 թատրոնները գտնվում են հանրապետության Մշակույթի նախարարության, 11–ը` համայնքների, 1–ը` իրավաբանական անձի իրավասության տակ։ –0–