Հայաստանում մինչև 3%–ով առևտրային ընկերությունների շրջանառության հարկի նվազումը խթանում է ՓՄՁ զարգացմանը. փորձագետ
02.07.2013,
16:38
Առևտրի ոլորտում գործող 58 մլն դրամ տարեկան շրջանառությամբ ընկերությունների համար շրջանառության հարկի տոկոսադրույքն անհրաժեշտ է նվազեցնել` գործող 3,5 տոկոսից դարձնելով 3 տոկոս, ինչը խթան կհանդիսանա Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առևտրի ոլորտում գործող 58 մլն դրամ տարեկան շրջանառությամբ ընկերությունների համար շրջանառության հարկի տոկոսադրույքն անհրաժեշտ է նվազեցնել` գործող 3,5 տոկոսից դարձնելով 3 տոկոս, ինչը խթան կհանդիսանա Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Նույնիսկ 0,5 տոկոսանոց տարբերությունը էական կդառնա ընկերությունների համար և կխթանի հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը։
Փորձագետը կարծում է, որ հաշվի առնելով այն, որ այսօր հանրապետությունում շատ քիչ խթաններ կան ՓՄՁ–ի զարգացման համար, այն փոքր ձեռնարկատիրությունները, որտեղ աշխատում է 4–5–ից ոչ ավել մարդ, ինչպես նաև այն ձեռնարկատիրությունները, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 12–13 մլն դրամ, անհրաժեշտ է ամբողջովին ազատել հարկերից։
2013 թվականի հունվարի 1–ից մինչև 58.35 մլն դրամ տարեկան շրջանառությամբ փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք նախկինում շահութահարկ կամ եկամտահարկ են վճարել, շրջանառության հարկ է սահմանվել։ Նոր օրենքի համաձայն, շրջանառության հարկը գանձվում է ամեն տարի` առևտրի ոլորտում տարեկան եկամտի 3.5 տոկոսի չափով, 20 տոկոս` նոտարական գործունեության համար, 10 տոկոս` գույքի և ակտիվների վարձակալության, ռոյալթիի, օտարման գծով, 5 տոկոս` գործունեության մնացած տեսակների համար։ ($1 – 410,81 դրամ է)։ --0—