Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

«Կիլիկիա» ՈՒՎԿ վարկային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 1.34 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 12.6%

21.11.2014, 17:36
2014 թվականի հոկտեմբերի 31–ի դրությամբ, «Կիլիկիա» ՈՒՎԿ–ի վարկային տեղաբաշխված ռեսուրսների ծավալը կազմել է 1.34 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 12.6 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Կիլիկիա» ՈՒՎԿ–ի տնօրենի տեղակալ Հայրապետ Ստամբոլյանը։
«Կիլիկիա» ՈՒՎԿ վարկային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 1.34 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 12.6%
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի հոկտեմբերի 31–ի դրությամբ, «Կիլիկիա» ՈՒՎԿ–ի վարկային տեղաբաշխված ռեսուրսների ծավալը կազմել է 1.34 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 12.6 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Կիլիկիա» ՈՒՎԿ–ի տնօրենի տեղակալ Հայրապետ Ստամբոլյանը։ «Ընկերությունը շեշտադրում է առևտրի և ծառայությունների ոլորտում միկրոբիզնեսի ֆինանսավորումը։ Վարկային պորտֆելի կառուցվածքում առևտրային վարկերին բաժին է ընկնում 390 մլն դրամ կամ դրա ծավալի 29 տոկոսը։ Միաժամանակ, սպառողական և հիփոթեքային վարկերին բաժին է ընկնում 43 և 28 տոկոս կամ, համապատասխանաբար, 575 և 375 մլն դրամ»,– ասաց նա։ Ըստ նրա` տարեսկզբից կազմակերպությունը նոր հիփոթեքային պրոդուկտներ է ներդրել, որոնք մեծ պահանջարկ ունեն հաճախորդների մոտ։ Ստամբոլյանը նշեց, որ հիփոթեքային վարկերի մեծ մասը կազմում են «Ազգային հիփոթեքային» և «Մատչելի բնակարան երիտասարդների համար» ծրագրերով, որոնց ընդհանուր ծավալը կազմում է մոտ 303 մլն դրամ կամ 22.5 տոկոսը։ Միաժամանակ, ինչպես ասաց ընկերության ղեկավարի տեղակալը, կազմակերպության տրամադրած վարկերի միջին տարեկան տոկոսադրույքները կազմում են 17-18 տոկոս, առևտրային վարկերը տրամադրվում են 18-20 տոկոս դրույքաչափով, սպառողական վարկերը` 19-22 տոկոս, իսկ հիփոթեքայինները` 11-13 տոկոս, ինչը ցածր է համապատասխան վարկատեսակների շուկայական տոկոսադրույքներից։ «Կիլիկիա» ՈՒՎԿ–ն գործում է 2010 թվականի օգոստոսի 17–ի N33 լիցենզիայի հիման վրա։ Ֆինանսական ծառայությունների շուկայում կազմակերպությունն աշխատում է 2010թ. սեպտեմբերից։ «Կիլիկիա» ՈՒՎԿ–ի ակտիվները 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջին կազմել են մոտ 2.7 մլրդ դրամ (2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը` 0,1%), պարտավորությունները` 1.9 մլրդ դրամ (անկումը` 6,8), վարկային ավանդները` մոտ 1,3 մլրդ դրամ (աճը` 2,2%), իսկ կապիտալը` մոտ 773,1 մլն դրամ (աճը` 21,8%)։ Միաժամանակ, ՈՒՎԿ–ի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 87.1 մլն դրամ, ինչը 35.91 տոկոսով ավելի է 2013 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշից։ ($1-418, 40 դրամ)։ -0-