Рейтинг@Mail.ru
USD
370.44
EUR
432.9
RUB
4.9006
GEL
137.94
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

KPMG-ն կօգնի Հայաստանին իր ներդրումային միջավայրը ներկայացնել միջազգային հարթակներում

23.03.2017, 17:15
Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր:
KPMG-ն կօգնի Հայաստանին իր ներդրումային միջավայրը ներկայացնել միջազգային հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «KPMG» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը:

Հուշագրի համաձայն՝ «KPMG»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում:

 «KPMG»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում` ՀՀ-ում: -0-