Լոռու մարզում շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը
15.02.2013,
20:11
Լոռու մարզում շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լոռու մարզում շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի գործիչներ։
Կայարանը վերակառուցվել է ընկերության` Ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես` վերանորոգվել է ավելի քան 300 կմ ճանապարհ, ավելի քան 160 կմ կոնտակտային ցանց, Երևանի և Վանաձորի կայարանները։ Միայն 2012թ.–ին 3 նոր երկաթուղային կամուրջ է բացվել։
ՀՀ վարչապետի գլխավորությամբ արարողության մասնակիցները կայարան են ժամանել Վանաձորից ուղևորվող նոր գնացքով, որտեղ կայարանի շենքում տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել։
Հովհաննես Թումանյանի 134–ամյա հոբելյանին նվիրված` «Թումանյան» կայարանում հանդիսավոր կերպով բացվել է բանաստեղծի կիսանդրին և հուշանկյունը։ Կիսանդրու հեղինակն է Սևոն (Սարգիս Ղարիբյան):
Ողջունելով հյուրերին` Վիկտոր Ռեբեցն ընդգծել է, որ մեծ հայ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի անունը կրող կայարանը ոչ միայն երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտ է, այլ նաև Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության մի մաս` նրա հարուստ պատմության մասնիկը։
«Նորացված կայարանը և հուշանկյունը կնպաստեն մարզ այցելող զբոսաշրջիկների թվի աճին։ Մենք ոչ միայն նորոգել ենք կայարանը, այլ նաև էապես բարելավել ենք աշխատակիցների աշխատանքային պայմանները»,– ընդգծեց նա։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-