Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները

Այսօր, 13:45
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանիև Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանիև Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

«Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորներիկողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն» - նշված է հաղորդագրության մեջ։

«Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը», - նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիմանվ րա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։

Նաև նշվում է, որ ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ։

ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին

Նոյեմբերի17-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու որոշումը։ Որպես հիմնավորում հանձնաժողովը նշել է 4-ամսյա վարույթի ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց թվում են էլեկտրական հաշվիչների ցուցմունքների հավելագրումները, թերություններն ու այլ կեղծումները, ներդրումային ծրագրերի իրականացման խախտումները, նոր բաժանորդների միացման ժամկետների և կարգի խախտումները, ինչպես նաև որոշ օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում շինարարական ու հակահրդեհային նորմերի խախտումները:

Հանձնաժողովը նաև պնդում է, որ ՀԷՑ-ը առևտրային բանկերի միջոցով ռիսկային վարկային երաշխիքներ է տրամադրել իր հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների, ինչպես նաև ոչ արդյունավետ է կառավարել գույքը, անշարժ գույքը և դրամական միջոցները: ՀԷՑ-ի ներկայացուցիչները համաձայն չեն ներկայացված եզրակացությունների հետ՝ կասկածի տակ դնելով ՀԾԿՀ-ի իրականացված հետազոտությունների ընտրանքի ճշգրտությունն ու արդյունքները, ինչպես նաև ստուգումներիև փորձաքննությունների որակը:

Ըստ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ այժմ պետությունը բանակցություններ կվարի ՀԷՑ-ի սեփականատիրոջ կամ Տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցով, և «եթե 3 ամսվա ընթացքում կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է առաջնահերթ շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը»:

ՀԷՑ-ի և «Տաշիր Գրուպի» նախագահի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով շուրջ 1 միլիոն բաժանորդի: 2016 թվականից ՀԷՑ-ի սեփականատերն է «Տաշիր» ընկերությունների խումբը, որը միայն ընկերության արդիականացման համար ներդրել է շուրջ 680 միլիոն դոլար, ևս մոտ 150-200 միլիոն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծմանհամար:

Մինչև 2034 թվականը նախատեսվում է Հայաստանի էներգահամակարգում ՀԷՑ-ի ընդհանուր ներդրումների ծավալը հասցնել 540 միլիարդ դրամի:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվում 2025 թվականի հունիսի 18-ից: Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվականի հունվարի 18-ը: Դեկտեմբերի 30-ին խափանման միջոցը փոխվել է տնայինկալանքի և գրավի: Նա մեղադրվում է երեք դրվագով՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» (Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու մասին իր խոսքերից հետո), առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: