Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց

22.11.2012, 20:57
Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց, Երևանում Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին նվիրված ասուլիսի ընթացքում հայտնեց «Սոզվեզդիե» գիտության, մշակույթի և սպորտի զարգացման և աջակցման ժողովրդական հիմնադրամի կառավարման նախագահ Արտակ Թովմասյանը:
Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց, Երևանում Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին նվիրված ասուլիսի ընթացքում հայտնեց «Սոզվեզդիե» գիտության, մշակույթի և սպորտի զարգացման և աջակցման ժողովրդական հիմնադրամի կառավարման նախագահ Արտակ Թովմասյանը:

Միաժամանակ Կոբզոնն ինքը հայտնեց, որ ոչ մի կապ չունի տվյալ հյուրանոցի հետ:

2003թ.-ին «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ինչպես նշվում է մամուլում, Իոսիֆ Կոբզոնն է: -0-