Եվրոպայի խոշարագույն ավիաընկերության վնասներն ավելի քան 2 անգամ ավելացել են
30.07.2012,
15:12
եվրոպական խոշոր ավիափոխադրող Air France-KLM Group-ի զուտ վնասներն աճել են 2,2 անգամ և 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում կազմել 1,26 մլրդ եվրո, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, գրում է РБК-ն:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. եվրոպական խոշոր ավիափոխադրող Air France-KLM Group-ի զուտ վնասներն աճել են 2,2 անգամ և 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում կազմել 1,26 մլրդ եվրո, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, գրում է РБК-ն:
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 5,2 տոկոսով և կազմել 12,15 մլրդ եվրո: Հաշվետու եռամսյակում մինչև հարկումը Air France-KLM-ի վնասները կազմել են 1,29 մլրդ եվրո՝ 63,9 տոկոսով գերազանցելով 2011թ.-ի հունվար-հունիս ամիսների նույն ցուցանիշը:
Ինչ վերաբերում է ընկերության ֆինանսական ցուցանիշներին, 2012թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում, Air France-KLM-ի զուտ վնասները կազմել են 895 մլն եվրո, ինչը 4,5 անգամ շատ է անցյալ տարվա ցուցանիշի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում հասույթն ավելացել է 4,5 տոկոսով՝ կազմելով 6,5 մլրդ եվրո: Ընկերության մինչհարկային վնասը տարեկան հաշվարկով աճել է 3,8 անգամ՝ հասնելով 985 մլն եվրոյի:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի մարտին Եվրոպական ավիաընկերությունները բողոքում էին ածխաթթու գազի արտանետման համար սահմանված հարկի իրականացման կապակցությամբ առաջացած բարդություններից: Համապատասխան նամակները ուղարկվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիթ Քեմերոնին, Գերմանայի կանցլեր Անգելա Մերքելին և Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին: Դիմումը ստորագրել են Air France, British Airways, Virgin Atlantic, Lufthansa, Air Berlin ավիաընկերությունները, Airbus ավիաարտադրողը , Safran մատակարարը, ինչպես նաև MTU ավիաշարժիչների արտադրողը: Նաև տեղեկացվում էր, որ այդ գանձումների կիրառումը անձնակազմի զանգվածային կրճատման պատճառ կդառնա:
AirFrance-KLM-ն եվրոպական հոլդինգային ընկերություն է, որը չվերթեր է իրականացնում աշխարհի 105 երկրներ՝ 244 ուղղություններով: Կենտրոնակայանը գտնվում է Փարիզից ոչ հեռու գտնվող Շառլ դե Գոլի անվան օդանավակայանում: AirFrance-KLM-ն ընդգրկված է Sky Team դաշինքում: -0-