Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը

18.09.2025, 10:45
Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխեց 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արտոնյալ բաժնետոմսերը
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխեց 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արտոնյալ բաժնետոմսերը:

Ցուցակման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային հարթակում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ 

Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը թողարկվել են տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով: 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանվել էր 390 դրամ, նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։ Բաժնետոմսերի այդ տեղաբաշխման՝ հանրությանը պատկանող բաժնեմասը (free float) կազմեց ավելի քան 85%։ 

Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 8 և պարտատոմսերի 26 թողարկում, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են, ինչը վկայում է՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ ներդրողների կողմից բանկի հանդեպ բարձր վստահության և ներդրումային գործիքների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Տեղաբաշխման արդյունքում Յունիբանկի բաժնետերերի թիվը հասավ 400-ի։