Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ԵԱԶԲ-ն Հայաստանում գնաճը կանխատեսում է 1,8%, իսկ 2024թ. վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազում

09.12.2024, 11:29
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում ընթացիկ տարվա վերջին գնաճը կանխատեսում է տարեկան 1,8 տոկոսի չափով
ԵԱԶԲ-ն Հայաստանում գնաճը կանխատեսում է 1,8%, իսկ 2024թ. վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում ընթացիկ տարվա վերջին գնաճը կանխատեսում է տարեկան 1,8 տոկոսի չափով։

«Գնաճը շարունակում է մնալ ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային միջակայքից ցածր (3+/-1%), ինչը կարող է հանգեցնել դեկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազման»,- ասվում է ԵԱԶԲ-ի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

Նշվում է, որ Հայաստանում նոյեմբերին 12-ամսյա գնաճի արագացումը մինչև 1,4%, նախորդ ամսվա 0,6%-ի համեմատ, կապված է պարենային հատվածի գների դինամիկայի հետ. նոյեմբերին պարենային ապրանքները տարեկան կտրվածքով թանկացել են 1,7%-ով, անկումը՝ 0.5%։

«Նոյեմբերին ծառայությունների գների աճը պահպանվել է տարեկան 3.0% մակարդակում։ Ոչ պարենային ապրանքների հատվածում գնաճը պահպանվել է նախորդ ամսվա մակարդակին (2,1%), ասվում է զեկույցում։