Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու վաճառվող մսի ծագումը (ՎԻԴԵՈ)

16.09.2024, 15:52
Սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումները. ՎԻԴԵՈ
ՀՀ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու վաճառվող մսի ծագումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը:

Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով: