Բաբկեն Թունյանը մեկնաբանել է Թուրքիայի առաջարկած «վեցյակի հարթակին» ՀՀ–ի մասնակցության հնարավորությունը
11.12.2020,
17:25
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը մեկնաբանել է Էրդողանի առաջարկած «վեցյակի հարթակին» ՀՀ–ի մասնակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանել է «վեցյակի հարթակին» Հայաստանի մասնակցության հնարավորությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն առաջարկել է ստեղծել Հարավային Կովկասում։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են այսպես կոչված «վեցյակի հարթակի» ստեղծման հնարավորությունը` տարածաշրջանում համագործակցության զարգացման համար, որում կարող են ներառվել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և «ցանկության դեպքում»` Հայաստանը։
Թունյանը, պատասխանելով այն հարցին, թե կմիանա՞, արդյոք, Հայաստանը, «վեցյակի հարթակին» վերջինիս ստեղծման դեպքում, հայտարարել է, որ երկիրն, առաջին հերթին, պետք է հաշվի առնի սեփական շահերը։
«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանն արդեն երկար տարիներ ներառված է, օրինակ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կազմում, որն ունի 12 մասնակից, որոնց թվում են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանն ու այլ երկրներ։ Եթե վերցնենք գլոբալ, Հայաստանը պետք է առաջնահերթություն տա իր շահերին։ Եթե այդ շահերին համապատասխանում է մասնակցությունն ինչ–որ հարթակին, ապա նշանակում է` այն կմասնակցի, եթե` ոչ, այդ դեպքում չի մասնակցի», – ասել է Թունյանը։–0–