Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստան ֆինանսական շուկայի զարգացման հիմնական գործիքները բաժնետոմսերն ու պարտատոմսերն են․ փորձագետ

19.02.2025, 14:08
Այս փուլում ֆինանսական շուկայի զարգացման հիմնական գործիքները բաժնետոմսերն ու պարտատոմսերն են, հայտարարեց Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը
Հայաստան ֆինանսական շուկայի զարգացման հիմնական գործիքները բաժնետոմսերն ու պարտատոմսերն են․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Այս փուլում ֆինանսական շուկայի զարգացման հիմնական գործիքները բաժնետոմսերն ու պարտատոմսերն են, հայտարարեց Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

«Կարող են լինել ավելի բարդ գործիքներ, բայց սկզբնական փուլում հենց սրանք են», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով երկրում ներդրումային միջավայրի մասին՝ նա նշեց, որ 5–8 տարվա կտրվածքով, կան էական փոփոխություններ բարելավման ուղղությամբ։

«Իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում, օգտագործում են համապատասխան գործիքակազմ։ Սա հաճախ քննադատության է արժանանում, բայց, ընդհանուր առմամբ, նպատակներն ու ուղղությունը ճիշտ են։ Պետությունը կատարում է աշխատանքի իր մասը, փորձագետների լավ բազա կա, բայց ես հիմնականում նկատի ունեմ շուկայի մասնակիցներին, ովքեր սկսել են ավելի լավ հասկանալ լուծումներ պահանջող խնդիրները», – պարզաբանեց նա։

Պատասխանելով յան հարցին, թե որոնք են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գլխավոր խոչընդոտները՝ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում ֆինանսական շուկայի մասնակիցները պետք է ավելի համարձակ ու ակտիվ գործեն։

«Միայն դա։ Շատ երկրորդական խնդիրներ կարելի է թվարկել, բայց առաջնայինը շուկայում գործունեությունն ակտիվացնելու ցանկությունն ու կամքն է»,– ավելացրեց նա։

Ամբողջական հարցազրույցը՝ հետևյալ հղումով։