Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի հետախուզության ծառայությունը զգուշացնում է հանրապետության էներգետիկ կախվածության ռիսկերի մասին

23.01.2025, 14:02
Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք
Հայաստանի հետախուզության ծառայությունը զգուշացնում է հանրապետության էներգետիկ կախվածության ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք, թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային հարաբերություններում, որից անմասն չէ նաև Հայաստանը, նշվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։

«Չբալանսավորված էներգետիկ կախվածությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում տնտեսական կայուն զարգացման, ինքնիշխան քաղաքականության և սոցիալական կայունության համար, և մեծացնում Հայաստանի դեմ կիրառվող արտաքին քաղաքական ճնշման արդյունավետությունը», – նշվում է զեկույցում։

Նշվում է, որ տնտեսական, լոգիստիկ, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության հարցերը տարածաշրջանային զարգացումների համապատկերում կշարունակեն ուղղակիորեն փոխկապակցված լինել ռազմաքաղաքական հնարավոր զարգացումների և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների փոխհարաբերությունների դինամիկայի հետ։