Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանն ու Բրազիլիան նախատեսում են դյուրացնել երկկողմ ներդրումները

19.11.2024, 20:14
Հայաստանն ու Բրազիլիան նախատեսում են կնքել «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագիր
Հայաստանն ու Բրազիլիան նախատեսում են դյուրացնել երկկողմ ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։ 

«Ես իսկապես գնահատում եմ այս հնարավորությունը՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական կապերը։ Մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց մենք ընդհանուր նպատակ ունենք՝ նպաստել մեր երկրների բարգավաճմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։ 

Կողմերը կարևորել են Հայաստանի և Բրազիլիայի միջև ներդրումային կապերի ամրապնդումը, և այս համատեքստում առաջարկվել է կնքել «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագիր, ինչը կհեշտացնի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա և հակառակը։

Քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում բրազիլական ընկերությունների գործունեություն ծավալելու հնարավորությունները։ 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։