Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանն ու Իրաքը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսական ոլորտում

13.09.2023, 13:11
Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին
Հայաստանն ու Իրաքը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսական ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին։

Իրաքի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների մասնակցությունը Իրաքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ տեղական շուկայում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի վերաբերյալ։–0–