Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար–մայիսին տարեկան կտրվածքով աճել է 2%–ով

25.06.2021, 13:17
Օպերատիվ վիճակագրական տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, 2021թ.–ի հունվար–մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2%–ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար–մայիսին տարեկան կտրվածքով աճել է 2%–ով

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, 2021թ.–ի հունվար–մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2%–ով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվումէ հաշվետվության մեջ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2021թ.–ի հունվար–մայիսին կազմել է 3 310.3մլն կՎտ/ժ։

Միաժամանակ, այս ցուցանիշը 2021թ.–ի մայիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, կրճատվել է 3,1%–ով, 2021թ.–ի ապրիլի համեմատ նվազել է 12,9%–ով։

ԱՎԿ–ի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2021թ.–ի հունվար–մայիսին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է 4,3%–ի աճ։ Միաժամանակ, այս տարվա մայիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է միանգամից 10,9%–ով, իսկ 2021թ.–ի ապրիլի համեմատ` 2%–ով։–0–