Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են հայ–ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Այսօր,
15:22
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միշուստինն ու Փաշինյանն անդրադարձել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցերին
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերը մի շարք առանցքային ոլորտներում, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միշուստինն ու Փաշինյանն անդրադարձել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցերին: