Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022թ.–ի արդյունքում կարող է հասնել մոտ 1 մլրդ դոլարի. Քերոբյան
09.02.2023,
15:42
Կառավարությունը խոստացել է, որ ներդրումների և ՀՆԱ հարաբերակցությունը պետք է հասցվի 25 տոկոսի, և դա դիտարկվում է որպես տնտեսության կառուցվածքային փոփոխություն
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022թ.–ի արդյունքում կարող է կազմել մոտ 1 մլրդ դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2022 թվականի ներդրումների վերաբերյալ վիճակագրական տվյալները դեռ պատրաստ չենԻնն ամիսների արդյունքում ներդրումներն աճել են մոտ 20 տոկոսով, Օտարերկրյա ուղիղ ներդրումները զգալիորեն աճել են և կազմել են մոտ 700մլն դոլար: Հույս կա, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կլինի մոտ 1 մլրդ դոլար»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, կառավարությունը խոստացել է, որ ներդրումների և ՀՆԱ հարաբերակցությունը պետք է հասցվի 25 տոկոսի, և դա դիտարկվում է որպես տնտեսության կառուցվածքային փոփոխություն։
«Այժմ մեզ մոտ այդ ցուցանիշը 17,7-18 միջակայքում է։ Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ դրան հասնելու համար։ Շուտով կընդունվի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը։ Մենք կարծում ենք, որ այս փաստաթղթի կիրառումը կապահովի ներդրումների բավականին լավ ներհոսք։ - ասաց Քերոբյանը։
Նա նշեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստան 500 խոշորագույն ընկերությունների ներգրավմանը։
«Այս ընկերությունները երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում գիտական հետազոտությունների վրա, քան բոլոր երկրները և մնացած ընկերությունները միասին վերցրած: Յուրաքանչյուր նման ընկերության գալը մեզ համար շատ արժեքավոր է»,- ասաց նա:-0-