Рейтинг@Mail.ru
USD
394.73
EUR
428.64
RUB
4.4768
GEL
142.25
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանը Հնդկաստանի և Իրանի հետ քննարկում է եռակողմ առևտրային երթուղու նախագիծը․ Էկոնոմիկայի նախարարություն

14.03.2024, 15:28
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են երեք երկրների միջև առևտրային երթուղու նախագիծ, ինչպես նաև «Չաբահար» նավահանգստի աշխատանքներին մասնակցելու տարբեր ձևաչափեր, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը
Հայաստանը Հնդկաստանի և Իրանի հետ քննարկում է եռակողմ առևտրային երթուղու նախագիծը․ Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են երեք երկրների միջև առևտրային երթուղու նախագիծ, ինչպես նաև «Չաբահար» նավահանգստի աշխատանքներին մասնակցելու տարբեր ձևաչափեր, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Քննարկվում են «Չաբահար» նավահանգստում Հայաստանի և հայկական ընկերությունների մասնակցության տարբեր ձևաչափեր», – ասաց նա Երևանում Հայ–հնդկական բիզնես–ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի առևտրային երթուղու վերաբերյալ փոխնախարարն ասաց, որ կա նախագիծ։
«Մենք բավականին սերտորեն քննարկում ենք մեր գործընկերների հետ եռակողմ ձևաչափով, բայց այս պահին չէի ցանկանա մանրամասներ հայտնել: Այս պահին քննարկումներ են ընթանում, չէի ցանկանա նշել կոնկրետ ամսաթիվ, թե երբ կգործարկվի (առևտրային երթուղին)», – ասաց նա։
Տերյանն ընդգծեց, որ այս ճանապարհով արդեն անցնում են պիլոտային բեռներ, բայց որպեսզի այն դառնա կայուն տրանսպորտային երթուղի, դեռ շատ անելիքներ կան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը բանակցություններ է վարում իրանական «Չաբահար» նավահանգստին միանալու մասին՝ Հնդկաստան և ասիական այլ երկրներ մուտք գործելու համար։ Հեռանկարում նախատեսվում է կապ հաստատել «Չաբահար» նավահանգստի և Հյուսիս-Հարավ միջազգային մայրուղու միջև։–0–