Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում տրանսպորտային միջանցքներ ապահովելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 26. /ԱՌԿԱ/. Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում հարևան պետությունների հետ տրանսպորտային միջանցքներ ապահովելու նպատակով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվաան տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, առաջին հեռթին բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
«Մենք բանակցություններ ենք անցկացնում անցակետի 100 տոկոսանոց հասանելիության ապահովման շուրջ, ինչի համար վրացական կողմն ավելացրել է ձյուն մաքրող մեքենաների թիվը։ Բացի այդ, հայկական կողմի առաջարկից հետո արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել. այդ հատվածում Վրաստանը սկսում է թունելի կառուցումը, ինչը հնարավորություն կտա լուծել խնդրահարույց հատվածի հարցը», – ասաց Մարտիրոսյանը։
Ինչպես նշեց նախարարը, թունելի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։ Ծրագրվում է, որ այդ աշխատանքները կտևեն երեք տարի։
Ինչ վերաբերում է ալընտրանքային հաղորդակցություն փնտրելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարականին, ապա ինչպես նշեց Մարտիրոսյանը, այն կատարված է։ Ներկայացված են հնարավոր տարբերակներ, և տարվում են բանակցություններ։
«Պետք է հաշվի առնել, որ պարտադիր չէ`այլընտրանքային ճանապարհը լինի ցամաքային, դա կարող է լինե նաև լաստանավային գետանցում։ Մասնավորապես, «Հարավկոկասյան երկաթուղի» ընկերությունն արդեն ստացել է շուրջ 80 տոկոսի զեղչ երկաթուղային–լաստանավային փոխադրումների կազմակերպման համար և ձեռնակատերերին ներկայացնում է բավականին շահավետ գնային առաջարկներ, ինչն, իմ կարծիքով, լավ այլընտրանք է», – ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է մյուս ցամաքային այլընտրաքին, ապա, նախարարի խոսքով, դրանք երկու տարբեր պետությունների տարածքներում են գտնվում (Վրաստանում և Ռուսաստանում` երկաթուղու աբխազական հատված), և Հայաստանը չի կարող պահանջներ ներկայացնել այդ երկրների տարածքներում ճանապարհի կառուցման վերաբերյալ։
«Սակայն, ընդհանուր առմամբ, ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ վաղ թե ուշ ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում ճանապարհները բաց կլինեն։ Հուսով եմ, որ դա շուտ կլինի», – ասաց Մարտիրոսյանը։
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Ձմռանն այս ուղղությունը փակվում է քարաթափումների հետևանքով, այդ պատճառով հաճախ բեռնատարների կուտակումներ են տեղի ունենում, նմանատիպ իրավիճակ է ստեղծվում գարնանը և աշնանը սելավային հոսքերի պատճառով։ Կառավարության նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Տրանսպորտի նախարարությանը Ռուսաստանի հետ տրանսպորտային այլընտրանքային հաղորդակցություններ մշակել և այդ հարցով բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ։–0–