Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայկական 16 կազմակերպություններից մեկի համար դեպի ՌԴ գյուղմթերքի ներմուծման արգելքը կհանվի

03.08.2024, 09:45
Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև
Հայկական 16 կազմակերպություններից մեկի համար դեպի ՌԴ գյուղմթերքի ներմուծման արգելքը կհանվի

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/ԱՌԿԱ/.  Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ նախօրեին տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։

Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:

Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:

Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև: