Հայտնի է հայկական նոր ավիաընկերության անունը. առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ
04.12.2019,
11:37
ԶԼՄ–ները մանրամասներ են հայտնում հայկական նոր ավիաընկերության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի, /ԱՌԿԱ/.Դեկտեմբերի 3-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ Հայաստանը շուտով նոր ավիաընկերություն կունենա:
«Ժողովուրդ» օրաթերթը նոր տեղեկություններ է հայտնել այդ մասին: Այսպիսով` խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է, որի կառավարիչները բրիտանացիներ են: Հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ:
Ընկերությունը չվերթերը նախատեսում է սկսել մարտի վերջից և մտադիր է աշխատանքի ընդունել օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների: Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ:-0-