Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Լեհաստանից Հայաստան թռչնամիս չի ներկրվի

09.01.2020, 13:30
Արգելվել է թռչնամսի ներկրումը Լեհաստանից Հայաստան
Լեհաստանից Հայաստան թռչնամիս չի ներկրվի

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:

«Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-