Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները

01.02.2021, 13:57
Համագործակցության ընդլայնում՝ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում. ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները
ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը և համագործակցության հեռանկարները, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Նա վստահեցրել է, որ ինչպես տվյալ ծրագրի շրջանակում, այնպես էլ հետագայում Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է ակտիվ համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: 

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ, տիկին Բեղանժեղ Կալամանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից:–0–