Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը կարող է հանգեցնել ավիատոմսերի 10–տոկոսանոց էժանացման. նախարար

23.10.2013, 18:29
Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը կարող է հանգեցնել ավիատոմսերի 10–տոկոսանոց էժանացման, չորեքշաբթի կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը կարող է հանգեցնել ավիատոմսերի 10–տոկոսանոց էժանացման. նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավիացիայի ոլորտի ազատականացումը կարող է հանգեցնել ավիատոմսերի 10–տոկոսանոց էժանացման, չորեքշաբթի կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում է ընդունել։

Նախարարի խոսքով` ավիացիոն ոլորտի ամբողջական ազատականացումը, միջազգային փորձագետների գնահատականներով, կարող է 18-23 հազար նոր աշխատատեղ, ինչպես նաև ավիափոխադրումների 20-25–տոկոսանոց աճ ապահովել։

«Անշուշտ, այս ամենին կհաջողվի հասնել ոչ միանգամից։ Կարծում եմ` կպահանջվի առնվազն մեկ տարի այդ ցուցանիշներին հասնելու համար»,– ավելացրեց նա։

Հայաստանի միակ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է ընդունել 2013 թվականի ապրիլի 1–ից չվերթերը դադարեցնելու և սնանկացման ընթացակարգ սկսելու մասին։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ -0-