Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի սոցապահովման ոլորտում բյուջետային ծախսերը 2015թ.–ին մոտ 385.6 մլրդ դրամ կկազմեն. Ֆինանսների նախարարություն

31.10.2014, 13:03
Հայաստանի սոցապահովման ոլորտում բյուջետային ծախսերը 2015 թվականին մոտ 385.6 մլրդ դրամ կկազմեն, ինչը շուրջ 23.5 մլրդ դրամով շատ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ուրբաթ ասաց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետբյուջեի քննարկումների ընթացքում։
Հայաստանի սոցապահովման ոլորտում բյուջետային ծախսերը 2015թ.–ին մոտ 385.6 մլրդ դրամ կկազմեն. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սոցապահովման ոլորտում բյուջետային ծախսերը 2015 թվականին մոտ 385.6 մլրդ դրամ կկազմեն, ինչը շուրջ 23.5 մլրդ դրամով շատ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ուրբաթ ասաց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետբյուջեի քննարկումների ընթացքում։

Ըստ նրա, սոցիալական ոլորտում ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականի հուլիսի 1–ից Հայաստանի նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ` 2014 թվականի 45 հազար դրամի դիմաց։

Այսպես, սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի կառուցվածքում մոտ 225.6 մլրդ դրամը բաժին է ընկնում աշխատանքային կենսաթոշակի վճարմանը, ինչը 29.9 մլրդ դրամով շատ է, քան 2014 թվականին։

Ինչպես նշեց Սաֆարյանը, աճը պայմանավորված է միջին կենսաթոշակի չափի բարձրացմամբ մինչև 41 հազար դրամ` 2014 թվականի 36 հազար դրամի դիմաց, ինչպես նաև` կենսաթոշակառուների թվի ավելացմամբ։

Նաև ավելի քան 13.2 մլրդ դրամ է նախատեսված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գծով (2014 թվականին այդ գծով հատկացվել է ավելի քան 20.6 մլրդ դրամ)։

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանի 2015.-ի համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 221 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 337 մլրդ դրամ: 2015 թ.-ի պետբյուջեի պակասուրդը նախատեսված է 116,6 մլրդ դրամի չափով ($1 –ը` 411,74  դրամ): -0-