Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ֆինանսների նախարարությունն արձանագրել է, որ հղիների փոխհատուցումների գումարը 584.7 մլն դրամով գերազանցվել է ՊԵԿ–ի պատճառով

17.01.2014, 15:53
Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը հղիների «Հղիության և ծննդյան նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով փոխհատուցման ենթակա գումարների` 584.7 մլն դրամի գերազանցում է գրանցել 2013 թվականի հունվար–հունիսին, որոնց վերաբերող փաստաթղթերը Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է Սոցիալական ապահովության պետական ծառայությանը, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։
Հայաստանի ֆինանսների նախարարությունն արձանագրել է, որ հղիների փոխհատուցումների գումարը 584.7 մլն դրամով գերազանցվել է ՊԵԿ–ի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը հղիների «Հղիության և ծննդյան նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով փոխհատուցման ենթակա գումարների` 584.7 մլն դրամի գերազանցում է գրանցել 2013 թվականի հունվար–հունիսին, որոնց վերաբերող փաստաթղթերը Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է Սոցիալական ապահովության պետական ծառայությանը, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։

Նա ավելացրեց, որ որոշվել է ուսումնասիրություն անցկացնել, երբ վճարումները զգալիորեն գերազանցել են բյուջեով նախատեսված գումարները։

Բացահայտված խախտումներից Ղարիբյանը մասնավորապես նշեց այն դեպքերը, երբ օրինակ գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսում, աշխատողը ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ՝ բյուլետեն, և այլևս չի գնացել աշխատանքի՝ արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար: Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ հղիներն համատեղությամբ աշխատել են երկու ընկերություններում և յուրաքանչյուրից էլ եկամուտ ստացել, որը զգալիորեն գերազանցել է այլ աշխատակիցների միջին ամսական եկամուտը։ ($1 –ը`406,25 դրամ) -0-