Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի մեջ արդյունաբերության ներդրումը կազմել է մոտ 5,5 տոկոս․ ԵԱԶԲ

01.04.2024, 12:14
Արդյունաբերության ներդրումը տնտեսական ակտիվության աճում կազմել է շուրջ 5,5 տոկոսային կետ ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման հաշվին, նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների շաբաթվա մակրովերլուծության մեջ
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի մեջ արդյունաբերության ներդրումը կազմել է մոտ 5,5 տոկոս․ ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արդյունաբերության ներդրումը տնտեսական ակտիվության աճում կազմել է շուրջ 5,5 տոկոսային կետ ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման հաշվին, նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների շաբաթվա մակրովերլուծության մեջ։ 

«Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 13,6%–ով 2024թ․–ի հունվար–փետրվարին։ Աճն ապահովվել է արդյունաբերության (+28,9%), առևտրի (+24,1%) և ծառայությունների (+5,2%) հատվածներով», – նշվում է հաշվետվության մեջ։

Նշվում է նաև, որ հունվար–փետրվարին ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 2,6 անգամ, ներկրումը՝ 73%–ով հիմնականում արտաքին առևտրի աճի և ոսկյա զարդերի մշակման պատճառով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում արդյունաբերական ապրանքների արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա առաջին երկու ամսում կազմել է 461,6մլրդ դրամ։ Շինարարության ծավալը՝ 41,5մլրդ դրամ, իսկ ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ 473,1մլրդ դրամ։

Արտահանումը հաշվետու ժամանակահատվածում հասել է 2,5մլրդ դոլարի, ներկրումը՝ 2,8մլրդ դոլարի ($1 - 393.28 դրամ)։–0–