Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 8 ամսում աճել է 0,6%-ով
27.09.2024,
10:42
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2024 թ նախորդ տարվա համեմատ աճել է 0,6%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ վիճակագրական տվյալների, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6%-ով, հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 5747,2 մլն կՎտ/ժ։
Ընդ որում, օգոստոսին այս ցուցանիշը տարվա կտրվածքով նվազել է 2,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով` 7,9%-ով։