Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի կառավարությունը 2015թ.–ին շուրջ 188.4 մլն դրամ զբոսաշրջության զարգացմանը

12.02.2015, 17:47
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որին համաձայն, 2015 թվականին երկրում զբոսաշրջության զարգացմանը կհատկացվի շուրջ 188.4 մլն դրամ։
Հայաստանի կառավարությունը 2015թ.–ին շուրջ 188.4 մլն դրամ զբոսաշրջության զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որին համաձայն, 2015 թվականին երկրում զբոսաշրջության զարգացմանը կհատկացվի շուրջ 188.4 մլն դրամ։

Որոշման նախագիշը ներկայացնելու ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ 2015 թվականին կառավարությունը կշարունակի օժանդակություն ցուցաբերել երկրի մարզերում անցկացվող գինու, խորովածի և մեղրի փառատոնի կազմակերպմանը։

«Կշարունկավի աջակցությունը Զբոսավարների կրթական միջազգային կենտրոնին Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային դաշնության (WFTA) հետ համագործակցության շրջանակում։ Կշարունակվի հյուրատների ձևավորումն ու զարգացումը, այդ թվում, հեռավոր մարզերում»,– ավելացրեց նախարարը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2014 թվականին Հայաստան է այցելել մոտ 1.2 մլն զբոսաշրջիկ 2013 թվականի 1.084 մլն–ի դիմաց։ ($1 – 479,47 դրամ)։ -0-