Рейтинг@Mail.ru
USD
389.28
EUR
442.38
RUB
4.8166
GEL
141.87
2025 թ. մայիսի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,47տոկոսով

03.04.2017, 13:32
Հայաստանում ոսկու գնման արժեքը մարտի 27–ից ապրիլի 2–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 781.5 դրամ:
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,47տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը մարտի 27–ից ապրիլի 2–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 781.5 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 2,47 տոկոսով կամ 428,71 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 19 327.72 դրամ`աճելով 465,99 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 249,82 դրամ (4,27 դրամի աճ), բացթողնման գին` 271,55 դրամ (4,65 դրամի աճ), պլատինում` գնման գին` 13 809,27 դրամ (277,57 դրամի աճ), բացթողնման գինը` 15 010.08 դրամ (301,71 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 11 328,86 դրամ (501,72 դրամի աճ), բացթողնման գինը` 12 313,98 դրամ (545,35 դրամի աճ) ($1 – 483,45 դրամ)։ -0-