Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայ պատգամավորները պահանջում են հավասարեցնել իրենց աշխատավարձը նախարարների աշխատավարձին

24.10.2013, 15:55
ՀՀ ԱԺ–ն քննարկում է կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը։ Քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը պահանջել են հավասարեցնել իրենց աշխատավարձը նախարարների աշխատավարձին։
Հայ պատգամավորները պահանջում են հավասարեցնել իրենց աշխատավարձը նախարարների աշխատավարձին
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն քննարկում է կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը։ Քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը պահանջել են հավասարեցնել իրենց աշխատավարձը նախարարների աշխատավարձին։

Ըստ օրինագծի` նախագահի աշխատավարձի գործակիցը 20 է, խորհրդարանի խոսնակինն ու վարչապետինը` 18, նախարարներինը` 12, պատգամավորներինը` 10։ Գործակիցը կբազմապատկվի այն բազային դրույքաչափով, որն ամեն տարի կամրագրվի պետբյուջեում։ 2014 թ.–ի պետբյուջեում բազային դրույքաչափը կազմում է մոտ 66 հազար դրամ։ (մոտ 163 դոլար)։

Ւնչպես նշեց ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, սա քաղաքական փաստաթուղթ է, այն արտացոլում է, «թե պաշտոնյաներից ով, ինչ դեր պետք է խաղա պետական կառուցվածքում»։

«Պետական պաշտոնյաների ստացած աշխատավարձը չի համապատասխանում շուկայական աշխատավարձին», – ասել է նա։

Պատգամավորների դժգոհությունն ամփոփել է ԲՀԿ–ական Ստեփան Մարգարյանը, ով հայտարարել է, որ հիերարխիական աստիճանի վրա պատգամավորը չպետք է նախարարից ցածր կանգնած լինի։

«Հավասարեցնելով պատգամավորի գործակիցը փոխնախարարի և մարզպետի գործակցի հետ (10)` կառավարությունն իր իրական վերաբերմունքն է արտահայտում Ազգային ժողովի նկատմամբ», – ասել է նա։

Մարգարյանը նաև ընդգծել է, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնն ավելի բարձր է վարչապետի պաշտոնից, քանի որ ըստ սահմանադրության` հենց խոսնակն է փոխարինում նախագահին վերջինիս բացակայության դեպքում, «այդ պատճառով չի կարելի հավասարեցնել այս երկու պաշտոնների գործակիցները»։–0–