Ոչ պատշաճ ներկայացնելու հետևանքով «Եկամտահարկի մասին» օրենքի լրացումները հանգեցրել են թյուրըմբռնումների. պատգամավոր
11.05.2015,
19:18
«Եկամտահարկի մասին» օրենքի լրացումները կառավարության կողմից ոչ պատշաճ ներկայացնելու հետևանքով հանգեցրել են թյուրըմբռնումների, լրագրողներին ասաց «Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Եկամտահարկի մասին» օրենքի լրացումները կառավարության կողմից ոչ պատշաճ ներկայացնելու հետևանքով հանգեցրել են թյուրըմբռնումների, լրագրողներին ասաց «Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Խոսքն այն մասին է, որ նախքան օրինագիծը խորհրդարանին ներկայացնելը կան ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ է պահել։ Արդյունքում ստացվեց, որ հապճեպ ներկայացված օրինագիծը դարձավ անհիմն քննադատության և լարված իրավիճակի պատճառ»,– ասաց Մինասյանը։
ՀՀ ԱԺ–ն մայիսի 7-ին արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն` Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիները կկարողանան հայրենիքում 13 տոկոսի շահութահարկ վճարել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին ընդգծեց, որ օրենքի փոփոխությունները չեն ներկայացվել համապարփակ։ Նա նշեց, որ օրենքը կապ չունի աշխատանքային միգրանտների հետ։ Ըստ նրա, այն ձեռնտու է այն ընկերություններին, որոնք արդեն աշխատում են ռուսական շինարարական շուկայում, և դրանք կօգտվեն այդ հնարավորությունից։
«Հուսանք, որ դրանց օրինակին կհետևեն նաև այլ ոլորտների ներկայացուցիչ»,– ասաց նա։ Մելքումյանը միաժամանակ ավելացրեց, որ կրկնակի հարկման խնդիրը լուծված է միջպետական պայմանագրերով, և ռուսական օրենսդրության հետ որևէ հակասություն չկա։
«Բանն այն է, որ Հայաստանում շինարարական բիզնեսն անկում է ապրում, և ցանկացած դեպքում այդ ոլորտի աշխատողների մի մասը կմեկնի արտերկիր աշխատելու։ Դա համալիր խնդիր է, ոչ միայն բիզնեսի խնդիր։ Կան նաև մի շարք հարցեր, որոնք մտահոգություն են առաջացնում։ Լավ կլիներ, որ օրինագծի հետ միասին ներկայացվեր տեղեկություն սպասվող շահերի և ռիսկերի մասին»,– ասաց Մելքումյանը։
Միաժամանակ, Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ օրենքը չի նախատեսում այն աշխատանքային միգրանտների հարկում, ովքեր մեկնում են աշխատանքի, խոսքն իրավաբանական ռեզիդենտ անձանց մասին է, ովքեր գրանցված են Հայաստանում։
«Եթե այդպիսի ընկերությունը գործունեություն է իրականացնում արտերկրում, այն կարող է եկամտահարկ վճարել Հայաստանում։ Այդ դեպքում եկամտահարկը հավասարվում է ռուսականի հետ, իսկ նրա համար, որ ապրանքների կամ ծառայությունների արտահանողն ավելի շահեկան դրության մեջ լինի, շահութահարկը նվազեցնում ենք մինչև 5 տոկոս»,– նշեց Այվազյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունները հետագայում կարող են խթանել վերաարտահանման զարգացումը։ -0-