Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև. վարչապետ

30.10.2013, 18:58
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը:
ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև: «Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը շահագրգռված է իր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ: Տարածաշրջանում ռիսկերը միջազգային փորձագետների գնահատմամբ բավական մեծ են և մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:

Միլան Ցաբրնոխը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը և ընդգծել խորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը ևս կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի:-0-