այաստանում համայնքների խոշորացումը չի լուծի իր առջև կանգնած խնդիրները, այլ կստեղծի նորերը. փորձագետ
08.04.2015,
16:34
Հայաստանում համայնքների խոշորացումը չի լուծի իր առջև կանգնած խնդիրները, այլ կստեղծի նորերը, չորեքշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում համայնքների խոշորացումը չի լուծի իր առջև կանգնած խնդիրները, այլ կստեղծի նորերը, չորեքշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Հայաստանում 2015 թվականին մեկնարկում են համայնքների խոշորացման երեք փորձնական ծրագրեր։ Մասնավորապես, ծրագրեր կիրագործվեն Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում։
«Համայնքների խոշորացման հիմնական նպատակն այն է, որ դրանք կարողանան համատեղ լուծել իրենց առջև կանգնած խնդիրները։ Բայց հայկական իրականության մեջ այն համայնքները, որոնք չունեն ֆինանսական ռեսուրսներ, միավորումից ոչինչ չեն շահում, հակառակը, կհայտնվեն նոր խնդիրներ, գյուղերի միջև տարաձայնություններ»,– ասաց Խաչատրյանը։
.
Ըստ նրա, մինչև չզարգանա գյուղական համայնքների ենթակառուցվածքը, մինչև չլուծվեն դրանց հիմնական խնդիրները, զուտ մեխանիկորեն միավորումը տնտեսական արդյունավետություն չի ունենա։
«Գյուղական համայնքներում մարդիկ ավելի քիչ են վաստակում, դա է, մասնավորապես, գյուղերից քաղաքներ միգրացիայի պատճառը։ Գյուղերի բնակիչների եկամուտներից տրանսֆերտներին բաժին է ընկնում 13.3 տոկոսը, քաղաքների բնակիչների եկամուտներից` 10.4 տոկոսը։ Դա նաև խոսում է այն մասին, որ հենց գյուղերից են ավելի մեծ թվով մարդիկ մեկնում արտերկիր աշխատելու»,– ասաց Խաչատրյանը։
Մայիսի 17–ին ծրագրվում է անցկացնել հանրաքվե, որի ընթացքում տեղի բնակիչներն իրենց վերաբերմունքը կհայտնեն մի քանի համայնքների խոշորացմանն ու միավորմանը։ Հանրաքվեների անցկացման համար կառավարությունը պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին հատկացրել է 42 մլն դրամ։ (1$ - 474,15 դրամ)։
-0-