«ՀայՌուսգազարդի» հանգստյան տան ծախսերն ընդգրկված չեն գազի գնագոյացման մեջ. ՀԾԿՀ
05.02.2014,
19:50
«ՀայՌուսգազարդի» հանգստյան տան ծախսերն ընդգրկված չեն հայ սպառողներին մատակարարվող գազի սակագնի մեջ, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդի» հանգստյան տան ծախսերն ընդգրկված չեն հայ սպառողներին մատակարարվող գազի սակագնի մեջ, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
«ՀայՌուսգազարդի» ցանկացած գործունեության` գազաբաշխիչ արտոնագրից դուրս
ծախսերը չեն ընդգրկվում սակագնի հաշվարկման մեջ։ Այդ թվում` հանգստյան տների հնարավոր սպասարկման ծախսերը»,– ասաց Նազարյանը։
Ըստ նրա, «ՀայՌուսգազարդի» ներկայացուցչական ծախսերը սակագնային վերջին հայտում հաստատվել են 18 մլն դրամի չափով, մինչդեռ ընկերությունը ներկայացրել է 120 մլն դրամի հայտ։
«Հայտարարություններն այն մասին, թե ներկայացուցչական ծախսերը հասնում են հարյուր հազարավոր դոլարների, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք կրճատել ենք դրանք ավելի քան վեց անգամ հայտի համեմատ»,– ասաց Նազարյանը։
Ինչ վերաբերում է ընկերության աշխատողների աշխատավարձին, ապա, Նազարյանի խոսքով, աշխատավարձերը հաստատվում են մասնավոր հատվածի համանման պաշտոնների միջին աշխատավարձերի հետ համադրելի չափերով։
«Այդ մակարդակից բարձր ընկերությունը կարող է պարգևատրել աշխատողներին միայն իր շահույթի հաշվին»,– նշեց նա։ -0-