Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Կստեղծվի անասնաբուժական կենտրոնական լաբորատորիա

30.10.2015, 18:05
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նախօրեին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի, հայաստանյան ծրագրի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի հետ:
Կստեղծվի անասնաբուժական կենտրոնական լաբորատորիա
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նախօրեին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի, հայաստանյան ծրագրի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի հետ, հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Ծառայության պետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել DTRA-ի գործունեությունն ու գործակալության կողմից մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ առանձնացնելով կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի կառուցումը: Ըստ այդ ծրագրի՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում Ավանում կունենա կենտրոնացված, նորագույն սարքավորումներով հագեցած և բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրված անասնաբուժական լաբորատորիա, որը կնպաստի ոլորտում վերահսկողությունն ուժեղացնելուն»,-ասված է հաղորդագրությունում:

Խոսելով լաբորատոր ախտորոշման կարևոր նշանակության մասին՝ կողմերը քննարկել են հանրապետության լաբորատորիաները օպտիմալացնելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Այդ նպատակով ծառայությունը, որպես առաջին քայլ, անձնագրավորել է հանրապետության բոլոր լաբորատորիաները՝ այդ թվում և մարզային, գնահատել առկա իրավիճակն ու ռեսուրսները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի ու կանխարգելման, ինչպես նաեւ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները:-0-