Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը ՄՄ շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցեր կքննարկի Մոսկվայում

10.10.2013, 14:01
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հաղորդում է  ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը ՄՄ շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցեր կքննարկի Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հաղորդում է  ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Հանդիպման նպատակը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն  Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է:

Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գործունեության շրջանակում կանդրադառնան նաև ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորման, ինչպես նաև դեղերի ոլորտում մրցակցային հարցերին առնչվող մի շարք խնդիրների:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանը հանդիսանում է  ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, իսկ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար` Իգոր Արտեմևը  Խորհրդի նախագահն է:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում: Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ Վիլնյուսում։ -0-