Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում էլեկտրաէներգիայի մեծ կորուստների պատճառը պայմանավորված է համակարգի մաշվածությամբ և ոչ օպտիմալ կառավարմամբ. Tractebel Engineering S.A.

15.10.2014, 16:11
Հայաստանի բարձրավոլտ ցանցերում էլեկտրաէներգիայի բարձր կորուստների պատճառը համակարգի մաշվածությունն է, ինչպես նաև համակարգի ոչ օպտիմալ կառավարումը»,– երեքշաբթի «Էլեկտրաէներգիայի ցանցի զարգացումը և բարձրավոլտ ցանցերում էլեկտրականության կորուստների օպտիմալացումը» զեկույցի ընթացքում հայտարարեց «Tractebel Engineering S.A.» ընկերության մենեջեր Վինսենտ Լամբիլոնը։
Հայաստանում էլեկտրաէներգիայի մեծ կորուստների պատճառը պայմանավորված է համակարգի մաշվածությամբ և ոչ օպտիմալ կառավարմամբ. Tractebel Engineering S.A.
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բարձրավոլտ ցանցերում էլեկտրաէներգիայի բարձր կորուստների պատճառը համակարգի մաշվածությունն է, ինչպես նաև համակարգի ոչ օպտիմալ կառավարումը»,– երեքշաբթի «Էլեկտրաէներգիայի ցանցի զարգացումը և բարձրավոլտ ցանցերում էլեկտրականության կորուստների օպտիմալացումը» զեկույցի ընթացքում հայտարարեց «Tractebel Engineering S.A.» ընկերության մենեջեր Վինսենտ Լամբիլոնը։

«Հայաստանին պետք է նոր ենթակառուցվածք, քանի որ էլեկտրաէներգիայի պահանջն աճում է։ Կա նաև համակարգի կառավարումն օպտիմալացման միջոցով բարելավելու հնարավորություն»,– ասաց նա չորեքշաբթի Երևանում բարձրավոլտ ցանցերում էլեկտրականության կորուստների օպտիմալացման հարցերով համաժողովում։

Ըստ նրա, «Tractebel Engineering S.A.» միջազգային ընկերությունը պատրաստ է առաջարկել այդ կորուստները նվազեցնելու մասին որոշումներ։
 
Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ «Tractebel Engineering S.A.» այժմ երկու նախագիծ է իրականացնում էլեկտրահաղորդակցումների և էլեկտրականության գծերի ու ենթակայանների վերականգնման ուղղությամբ, ինչը կորուստների կրճատման առաջին քայլն է։

Նա ասաց, որ ընկերությունը դեռ հետազոտություններ չի անցկացրել, թե որքանով կարելի է նվազեցնել Հայաստանի էլեկտրաէներգիայի կորուստները, որքան ժամանակ կպահանջվի դրա համար, ինչպես նաև չի որոշել դրա համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։

«Էլեկտրաէներգիայի կորուստների պատճառները բաժանվում են տեխնիկականի և ոչ տեխնիկականի։ Առաջիններին են վերաբերում ցանցում կորուստները, երկրորդներին` էլեկտրաէներգիայի գողությունը, հաշիվների չմարելը և հաշվարկներում տեղ գտած սխալները»,– պարզաբանեց Լամբիլոնը։

Նա նշեց նաև, որ թեև Հայաստանում էլեկտրաէներգիայի կորուստներն աստիճանաբար նվազում են և վերջին տարիներին 15 տոկոսից կրճատվել են մինչև 12 տոկոսի, այնուամենայնիվ, դրանք շատ բարձր են մնում 8–տոկոսանոց համաշխարհային ցուցանիշի համեմատ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տվյալներով` 2013 թվականին ցանցի համագումար բաց թողած էլեկտրաէներգիայի նկատմամբ համագումար կորուստների տոկոսը 2013 թվականին կազմել է 12.97 տոկոս 2012 թվականի 13.13 տոկոսի դիմաց։

«Ընկերությունը պատրաստ է առաջարկել խնդրի երկարաժամկետ և կարճաժամկետ լուծում, ինչպես նաև կարգավորել ամբողջ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստները չափող հատուկ ցուցիչների աշխատանքը»,– ասաց ընկերության մենեջերը։

«Tractebel Engineering S.A.»–ը համարվում է առաջատար ճարտարագիտական ընկերություն և բարձրորակ խորհրդատվություններ է առաջարկում էներգետիկայի ոլորտում։ Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 500 մլն եվրո, այն ներկայացված է 30 երկրներում, այնտեղ աշխատում է 3300 մասնագետ։

Հայաստանում ընկերությունը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող 110 կՎ Նոյեմբերյան–Լարվար էլեկտրափոխանցման օդային գծերի տեխնիկա–տնտեսական հետազոտությունների աշխատանքների ծրագրի նախապատրաստման մրցույթում։ 2012 թվականին ընկերությունը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել Հայկական ԱԷԿ–ում «Stress Test» աշխատանքների իրականացման մեջ։

Ավելի վաղ հայտարարվում էր, որ Զարգացման ասիական բանկի խորհուրդը հաստատել է էլեկտրաէներգիայի փոխանցման ցանցի վերակառուցման ծրագրի իրագործման համար 37 մլն դոլարի չափով վարկի տրամադրումը։ Ծրագիրը կօգնի Հայաստանին իրականացնել դեռևս խորհրդային ժամանակներից ժառանգած էլեկտրափոխանցումների համակարգի հիմնանորոգում` ներառյալ կառավարման համակարգի ընդլայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացման և տվյալների փոխանակման ու կառավարման համակարգի ընդլայնում։

«Tractebel Engineering S.A.»–ը համագործակցում է Զարգացման հայկական գործակալության և Հայ–բելգիական առևտրաարդյունաբերական պալատի հետ։
-0-