Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

26.09.2024, 14:47
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:

Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում: