Рейтинг@Mail.ru
USD
367.86
EUR
426.98
RUB
5.1746
GEL
137.65
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Բնակարանների գները Երևանում և մարզերում ապրիլին գրեթե անփոփոխ են մնացել

02.06.2015, 17:12
Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Բնակարանների գները Երևանում և մարզերում ապրիլին գրեթե անփոփոխ են մնացել
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, անփոփոխ են մնացել, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

Հաղորդագրության համաձայն` ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 428 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում` 156,7 հազար դրամ:

Միաժամանակ մարզերում բազմաբնակարան տների գները նույնպես չեն փոփոխվել։

Մարզերում ամենաբարձր արժեքը գրանցվել է Ծաղկաձորում (292,4 դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց), ամենացածրը՝ Դաստակերտում և Շամլուղում (8 հազար դրամ): (1 դոլարը` 478,05 դրամ) -0-