Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում շուրջօրյա ջրամատակարարումը բաժանորդների 97%-ի համար հասանելի կլինի 2016թ.-ին. օպերատոր

13.06.2014, 13:31
2016 թվականին Երևանի բաժանորդների 97%-ի համար հասանելի կլինի շուրջօրյա ջրամատակարարումը, ասաց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» բաժանմունքի ղեկավար Կարապետ Օհանյանը։
 Երևանում շուրջօրյա ջրամատակարարումը բաժանորդների 97%-ի համար հասանելի կլինի 2016թ.-ին. օպերատոր
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. 2016 թվականին Երևանի բաժանորդների 97%-ի համար հասանելի կլինի շուրջօրյա ջրամատակարարումը, ասաց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» բաժանմունքի ղեկավար Կարապետ Օհանյանը։

«2014 թ. մայիսին շուրջօրյա ջրամատակարարումը հասանելի դարձավ մայրաքաղաքի բաժանորդների 70%-ին», - ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Օհանյանը միաժամանակ հստակեցրեց, որ ըստ տվյալների` նույն ժամանակահատվածում մայրաքաղաքացի բաժանորդների 26%-ի համար արդեն հասանելի է 17-23,5-ժամանոց ջրամատակարարումը, իսկ 4%--ի համար` 12-17-ժամանոց ջրամատակարարումը։

Այդպիսով, նրա խոսքերով, Երևանի բոլոր բաժանորդներն ապահովված են նվազագույնը 17-ժամանոց ջրամատակարարմամբ, բացառությամբ այն բաժանորդների, որոնց հետ կան առանձին պայմանավորվածություններ։

Բաժանմունքի տնօրենը միաժամանակ ավելացրեց, որ ջրամատակարարման ապահովման հիմնական խնդիրները կապված են, հիմնականում, մայրաքաղաքի մասնավոր հատվածի հետ։

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնադրվել է Generale des Eaux ֆրանսիական ընկերության կողմից։ 2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը: --0--