Рейтинг@Mail.ru
USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Բնակարանների գները Երևանում և մարզերում սեպտեմբերին անփոփոխ են մնացել

27.10.2014, 19:39
Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2014 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, անփոփոխ են մնացել ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Բնակարանների գները Երևանում և մարզերում սեպտեմբերին անփոփոխ են մնացել
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2014 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, անփոփոխ են մնացել ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

Հաղորդագրության համաձայն` ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 428 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում` 156 հազար դրամ:

Միաժամանակ մարզերում բազմաբնակարան տների գները նույնպես չեն փոփոխվել։

Մարզերում ամենաբարձր արժեքը գրանցվել է Ծաղկաձորում (292,5 դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց), ամենացածրը՝ Դաստակերտում և Շամլուղում (8 հազար դրամ): ($1 – 409,29 դրամ)։ -0-