Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայ զինծառայողների աշխատավարձը եկամտահարկով չի հարկվի

25.10.2012, 15:08
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեց «Եկամտահարկի մասին» օրենքում, որոնք եկամտահարկի համակարգում ընդգրկում են նաև զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարար ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը։
Հայ զինծառայողների աշխատավարձը եկամտահարկով չի հարկվի
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեց «Եկամտահարկի մասին» օրենքում, որոնք եկամտահարկի համակարգում ընդգրկում են նաև զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարար ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը։

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է եկամտահարկի միասնական դաշտի ձևավորման շրջանակում։ «Արդյունքում հարկատուները, անկախ գործունեության տեսակից, կունենան հավասար պարտավորություններ»,– ասաց նա։

Նախարարը նաև ընդգծեց, որ զինծառայողների փաստացի եկամուտները չեն նվազի, քանի որ նրանց աշխատավարձերը կավելանան այն չափով, որով կգանձվեն հարկերը։

2013 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ է մտնում «Եկամտահարկի մասին» նոր օրենքը։ Եթե  այսօր սոցիալական ապահովագրության ամսական վճարումը կատարվում է գործատուի կողմից, ապա օրենքի նոր լրացումների` համաձայն, հունվարի մեկից, սոցվճարի ողջ գումարը կվճարվի աշխատողի աշխատավարձից։ Գործատուներն իրենց հերթին պարտավորվում են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ նրանց փաստացի եկամուտները չնվազեն։


Եկամտահարկի նոր մոդելի ներդրումը կապված է Հայաստանում 2011 թվականի հունվարի մեկից երկրում մեկնարկած կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման գործընթացի հետ։ -0-