Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը կարող է «Արմավիայի» փոխարեն պետական ավիաընկերություն ստեղծել 50–100 մլն դոլարով. փորձագետ

10.04.2013, 15:25
Հայաստանը կարող է պետական ավիաընկերություն ստեղծել «Արմավիայի» փոխարեն` 50–100 մլն դոլարով, կարծում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։
Հայաստանը կարող է «Արմավիայի» փոխարեն պետական ավիաընկերություն ստեղծել 50–100 մլն դոլարով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է պետական ավիաընկերություն ստեղծել «Արմավիայի» փոխարեն` 50–100 մլն դոլարով, կարծում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։

«Մոտ 50–100 մլն դոլարով հնարավոր է եվրոպական EasyJet–ի և Ryanair–ի նման լավ ընկերություն ստեղծել, որոնք գրեթե սպասարկում և օդանավակայաններում երկարատև կայանումներ չունեն»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Պետրոսյանն ավելացրեց, որ լավ կլիներ, եթե Հայաստանը երկու ավիափոխադրող ընկերություն ունենար, և ցանկալի է, որպեսզի բացի պետությունից, մասնավոր հատվածը երկրորդ ընկերությունը ստեղծեր մրցակցություն ապահովելու համար։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտնել է ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին։ –0–