Рейтинг@Mail.ru
USD
366.63
EUR
420.67
RUB
4.572
GEL
139.64
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ

Այսօր, 12:41
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Դավիթ Գևորգյանը 2026 թվականի հուլիսի 31-ից նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Դավիթ Գևորգյանը 2026 թվականի հուլիսի 31-ից նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Գևորգ Պապոյանը։

Ըստ հրամանի` նշանակման համար հիմք է հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թ.-ի հուլիսի 15-ի որոշումը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության առնչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը, որով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել էր Հայաստանի Հանրապետությանը։