Рейтинг@Mail.ru
USD
366.63
EUR
420.67
RUB
4.572
GEL
139.64
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

Wildberries առևտրային հարթակն ավարտում է ՀՀ-ից վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմների մշակումը

Այսօր, 10:12
Wildberries առևտրային հարթակն ավարտում է Հայաստանից այն վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմների մշակումը, որոնց ապրանքները տուժել են ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով
Wildberries առևտրային հարթակն  ավարտում է ՀՀ-ից վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմների մշակումը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Wildberries առևտրային հարթակն ավարտում է Հայաստանից այն վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմների մշակումը, որոնց ապրանքները տուժել են ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։

Այս մասին Wildberries-ի ներկայացուցիչները հայտնել են հուլիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանի և Լիլիա Սիրականյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարվել է, որ Wildberries-ն արդեն սկսել է հաշվարկների իրականացումը, իսկ փոխհատուցումների վճարման մեխանիզմներն ու մոտեցումները գտնվում են պատրաստման եզրափակիչ փուլում։ Գործընթացի ընթացքի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կներկայացվի ավելի ուշ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման և հետագա ուղղություններին առնչվող հարցեր։

«Wildberries»-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։