Рейтинг@Mail.ru
USD
366.63
EUR
420.67
RUB
4.572
GEL
139.64
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+34

Հայաստանում նախատեսվում է սկսել երեք ջրամբարների կառուցումը, ևս 15 նախագծով աշխատանքներ են ընթանում. փոխվարչապետ

Այսօր, 13:03
Հայաստանում մինչև 2026 թ.-ի վերջ նախատեսվում է սկսել երեք նոր ջրամբարների կառուցումը, որոնց նախագծերն արդեն պատրաստ են, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը
Հայաստանում նախատեսվում է սկսել երեք ջրամբարների կառուցումը, ևս 15 նախագծով աշխատանքներ են ընթանում. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանում մինչև 2026 թ.-ի վերջ նախատեսվում է սկսել երեք նոր ջրամբարների կառուցումը, որոնց նախագծերն արդեն պատրաստ են, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ խոսքը 10 մլն խորանարդ մետր նախագծային ծավալով Քասախի, Սյունիքի մարզում 4 մլն խորանարդ մետր ծավալով Լիճքի և 1 մլն խորանարդ մետր ծավալով Ելփինի ջրամբարների մասին է։

«Դիմել ենք ֆինանսավորող կազմակերպությանը՝ ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար։ Մինչև այս տարեվերջ պետք է սկսենք կառուցումը։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու համար», - ասել է Խաչատրյանը նախօրեին կայացած կառավարության նիստում։

Փոխվարչապետը հայտնել է նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում համաձայնեցվել է ևս երկու ջրամբարների՝ յուրաքանչյուրը 1,5 մլն խորանարդ մետր նախագծային ծավալով Արթիկի և Աստղաձորի ջրամբարների կառուցման հարցը։

Բացի այդ, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցվում է Մաստարայի ջրամբարի կառուցման կարգը։

Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում ևս 12 ջրամբարների ուղղությամբ։ Առաջիկայում ակնկալվում է եզրակացությունների ստացում, որից հետո կդիտարկվի անհրաժեշտ ներդրումների ապահովման հարցը։