Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Այսօր, 17:55
Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ UNIMobile հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ով՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play, գրանցման ընթացքում ընտրել «imID նույնականացում» կոճակը և հետևել պարզ հրահանգներին։

UNIMobile հավելվածի օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն բանկային ծառայություններին։ Հավելվածի միջոցով հնարավոր է բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել կամ նվազեցնել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ ծառայություններից։

UNIMobile հավելվածում առցանց գրանցվել հնարավոր է նաև կենսաչափական նույնականացման միջոցով:

Յունիբանկը կշարունակի արձագանքել հաճախորդների կարիքներին՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսական ծառայությունները դարձնելով էլ ավելի հասանելի և հարմար։